Դուա Լիպան բացահայտել է իր սննդակարգի գաղտնիքը
Բրիտանացի հայտնի երգչուհի և մոդել Դուա Լիպան բացահայտել է դիետայի գաղտնիքը, որը թույլ է տալիս պահպանել սլացիկ կազմվածքը։ Նա քննարկել է այս թեման իր սեփական «Dua Lipa: At Your Service» փոդքաստում:
26-ամյա փոփ երգչուհին ասել է, որ իր սննդակարգի բանալին առողջ սննդի և քաղցրավենիքի միջև հավասարակշռություն գտնելն է: «Ես փորձում եմ հոգ տանել իմ առողջության մասին, բայց երբեք չեմ հրաժարվում հյուրասիրություններից: Ես սիրում եմ քաղցրավենիք: Միաժամանակ ես նվազեցնում եմ դրանց օգտագործումն այն օրերին, երբ քիչ անելիք ունեմ։ Հակառակ դեպքում` ես պոնչիկ կուտեմ և սննդային կոմայի մեջ կընկնեմ»,- ասել է հայտնին։
Նախաճաշին Դուա Լիպան սովորաբար նախընտրում է ձու կամ միրգ, իսկ մարզվելուց առաջ բանան` հնդկական ընկույզի յուղով: Ճաշը ներառում է հավի մսով աղցան և մի բաժակ սառը հյութ, իսկ ընթրիքը բաղկացած է ձկից և բանջարեղենից: «Ես շատ եմ ջուր խմում, և դա օգնում է մաշկիս։ Ես վիտամիններ եմ ընդունում, Օմեգա-3 և չեմ ուտում երեկոյան ժամը 6-ից հետո: Ես սոված եմ լինում։ Ես զգում եմ, որ դա օգնում է մաշկիս»,- ասել է աստղը։