Իրանին մի քանի օր է մնացել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ընդունելու համար
Իրանին մի քանի օր է մնացել Վիեննայի բանակցություններում միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ընդունելու համար։ Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ նշելով, որ եթե համաձայնություն ձեռք չբերվի, խոշոր ճգնաժամ կառաջանա։
«Դա շաբաթների հարց չէ, դա օրերի հարց է։ Նրանք (Իրանը) շատ հստակ ընտրություն ունեն. կամ նրանք լուրջ ճգնաժամ կհրահրեն առաջիկա օրերին ... կամ կընդունեն համաձայնագիր, որը հաշվի կառնի բոլոր կողմերի շահերը», - հայտարարել Է նա, հաղորդում Է Reuters-ը։
«Այժմ մենք հասել ենք բեկումնային պահի», - նշել Է Լը Դրիանը՝ հավելելով, որ արեւմտյան տերությունները, Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնեցրել են համաձայնագրի ուրվագծերը։
«Իրանցիներից քաղաքական որոշումներ են պետք..․ Մենք մոտենում ենք ճշմարտության պահին։ Եթե մենք ցանկանում ենք, որ Իրանը կատարի չտարածման իր (միջուկային) պարտավորությունները եւ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկման դիմաց, պետք է եւս ինչ-որ բան լինի դա անելու համար», - ասել Է Լը Դրիանը։