Զյուգանովը դուրս է գրվել հիվանդանոցից
Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ դուրս է գրվել Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից, զբաղված է աշխատանքով, իրեն նորմալ է զգում։
Ուրբաթ՝ փետրվարի 11-ին, ՌԴ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Սերգեյ Օբուխովը հայտնել էր, որ կուսակցության առաջնորդը ՍՇՎ-ի ախտանիշներով գտնվում է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, համակարգչային տոմոգրաֆիան թոքերի վնասման նշաններ ցույց չի տվել։ Զյուգանովի մամուլի քարտուղար Ալեքսանդր Յուշչենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ քաղաքական գործիչը, բուժող բժշկի առաջարկությամբ, որոշել է 2-3-օրյա պրոֆիլակտիկա անցնել։
«Այո: Ինձ դուրս են գրել։ Ինձ նորմալ եմ զգում: Զբաղված եմ աշխատանքով»,- ասել է Զյուգանովը։