Բրազիլիայի հարավ-արևելքում հեղեղման հետեւանքով 6 մարդ է մահացել
Բրազիլիայի հարավ-արեւելքում՝ Պետրոպոլիսում, հեղեղման հետեւանքով 6 մարդ է մահացել։ Այս մասին թվիթթերում գրել է տարածաշրջանային զարգացման նախարար Ռոժերիու Մարինյուն։
«Մենք ցավում ենք Պետրոպոլիսում (Ռիո դե Ժանեյրո) վեց մարդու մահվան համար։ Քաղաքը տուժել է հորդառատ անձրեւների հետեւանքներից. վերջին չորս ժամում ավելի քան 200 մմ տեղումներ են գրանցվել, ինչի հետեւանքով գետերը դուրս են եկել ափերից: 52 վայրերում սողանքներ են գրանցվել»,- նշել է նա։
Globo հեռուստաալիքի տվյալներով՝ հեղեղումների սկզբից ի վեր վեց ժամվա ընթացքում քաղաքում տեղացել են մեկ ամսվա նորմայից ավելի տեղումներ։
Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Կլաուդիու Կաստրուի խոսքով՝ հետեւանքները վերացնելու համար աշխատում են 120 փրկարար, եւս 60 մարդ ուղարկվել է նրանց մոտ։