Ադրբեջանցի պաշտոնյան զոհված զինվորի 1-ին և 2-րդ ընտանիքներին առաջարկել է միասին ապրել՝ բնակելի տարածքը տնտեսելու համար
Ադրբեջանում տարօրինակ վերաբերմունք են ցուցաբերում զոհված զինվորականների ընտանիքների նկատմամբ։
1news.az-ի փոխանցմամբ՝ զոհված մայոր Ռուսլան Ջաֆարովի կինը՝ Նազաքյաթ Ալիեւան, բողոքում է, որ խոստացած բնակարանը չի ստացել։ Գործը քննվել է, եւ պարզվել է, որ բնակարան է հատկացվել զոհվածի որդուն առաջին ամուսնությունից։ Չնայած պաշտոնական գրանցմանը՝ անօթեւան մնացած երկրորդ կինն ապրում է նկուղում։
Սոցիալական ծառայությունների գործակալության փոխտնօրեն Յունիս Իսմայիլովը հայտնել է, որ Ադրբեջանի բնակարանային օրենսգրքի համաձայն՝ զոհվածի ընտանիքի անդամին հատկացված բնակարանը նախատեսված է նրա ընտանիքի բոլոր անդամների բնակության համար։ Պաշտոնյան հավելել է, որ երկու ընտանիքները պետք է միասին ապրեն։