Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա էր այսօր ընթանում՝ Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային հայկական մշակութային ժառանգության կոթողների լուսանկարներ եւ պաստառներ, որոնց վրա անգլերենով գրված էր. «Թույլ մի տվեք ազերիներին ոչնչացնել ու խեղաթյուրել պատմությունը», «Դուք պատասխանատու եք Արցախի ու Նախիջեւանի մշակութային ցեղասպանության համար»: