Պավել Վոլյայի հետ տասը տարվա ամուսնությունից հետո․ Լյայսան Ուտյաշևան հայտարարել է կարևոր որոշման մասին
Մարզիկ և հեռուստահաղորդավարուհի Լյայսան Ուտյաշեւան Պավել Վոլյայի հետ տասը տարվա ամուսնությունից հետո որոշել է լուրջ փոփոխությունների դիմել։ YouTube-յան «Дерзкая готовка» շոուի նոր թողարկման ընթացքում աստղը հայտարարել է այն մասին, որ պատրաստ է վերցնել ամուսնու ազգանունը։
«Մինչ այժմ Լյայսան Ուտյաշեւա եմ, արդեն տասներորդ տարին է։ Մտածում եմ՝ տասնամյակին հաճելին մատուցել։ Սկզբում հարկավոր է հոլովակ հրապարակել․ «Լյայսան Ուտյաշեւա այլեւս չկա»։ Բուզովայի ոճով»,- կատակել է նա։
Վոլյան եւ Ուտյաշեւան ամուսնացած են արդեն տասը տարի։ Նրանց հարաբերություններով հիանում են ոչ միայն զույգի երկրպագուները, այլեւ նրանց ընկերներն ու գործընկերները։ Comedy Club-ի անդամն ամուսնությունց հետո դարձել է ամենահավատարիմ ամուսինն ու երեխաների սիրող հայրը։ Նա չի դադարում զգացմունքները խոստովանել կնոջը։