Հոնդուրասում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը
Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը երեքշաբթի ձերբակալվել է երկրի մայրաքաղաք Տեգուսիգալպայում գտնվող իր տանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tribuna-ն։ Իրավապահ մարմիններն օպերացիան իրականացրել են անվտանգության ուժեղացված միջոցներով, սակայն միջադեպեր չեն գրանցվել։
Երեքշաբթի հայտնի դարձավ, որ Կենտրոնական Ամերիկայի Հանրապետության դատարանն Էրնանդեսի կալանավորման հրաման է տվել։ Ավելի վաղ Հոնդուրասի իշխանություններն ԱՄՆ-ից քաղաքական գործչի արտահանձնման խնդրանքով հայտ էին ստացել: Էրնանդեսի պաշտոնավարման ժամկետը լրացել էր հունվարի վերջին։ Նա մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ. կասկածվում է, որ նա զգալի քանակությամբ կոկաին է տեղափոխել ԱՄՆ:
Էրնանդեսը հայտարարել է, որ պատրաստ է կամավոր մասնակցել դատավարությանը եւ «պաշտպանել իր անմեղությունը»։ Օրենքի համաձայն՝ պետության նախկին ղեկավարի արտահանձնման վերաբերյալ որոշման համար մինչեւ երեք ամիս է հատկացվում։
2021 թվականի մարտի վերջին ԱՄՆ դատարանը Հոնդուրասի նախկին նախագահի եղբորը՝ Խուան Անտոնիո Էրնանդեսին, ցմահ ազատազրկման էր դատապարտել` թմրանյութերի առեւտրին մասնակցության համար։