Էշով մարդը նոր ակցիա է ծրագրում. Եթե միայն իմանաք, ինչպես է նա անվանակոչել իր էշին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իջևանի Աչաջուր համայնքի բնակիչ Սևադա Ղուկասյանն անցյալ տարի գարնանը էշով Իջևանից ժամանել էր Երևան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով մեկ պտտելու համար:
Ըստ Սևադայի` կա մոռացված մի ավանդույթ. նախկինում դավաճաններին էշի վրա թարս նստեցրել են, ապա քաղաքով մեկ պտտեցրել, որպեսզի բոլորն իմանան, թե դավաճանն ով է: Իհարկե, անմեղ թվացող այս արարքն իշխանություններին, կարծես, շատ էր ցավեցրել: Սեւադան այն ժամանակ բազմաթիվ հետապնդումների ենթարկվեց, և դրանք մինչ օրս շարունակվում են, նրա դեմ անգամ քրեական գործ է հարուցվել:
Սակայն այդ հետապնդումները նրան չեն վախեցրել, և նա որոշել է հերթական խենթ քայլին գնալ: Բանն այն է, որ նա կրկին ինչ-որ ակցիա է նախատեսել, սակայն թե ինչ գործողությունների է դիմելու եւ երբ է այն իրականացնելու, չցանկացավ մանրամասնել, պատճառաբանելով, թե կիմանան՝ կձախողեն:
Միայն տեղեկացանք, որ Սևադայի արկածների գլխավոր «հերոսը» կրկին էշն է լինելու, որին նա անվանակոչել է Նիկոլ: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ակցիան այս անգամ լինելու է հայ-ադրբեջանական սահմանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: