Աշտարակի քաղաքապետը՝ հայտնի ծեծկռտուքի մասին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Օրեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այն է՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն եւ բախում է տեղի ունեցել նրա եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջեւ:
Համառ զանգերի արդյունքում մեզ հաջողվեց կապ հաստատել Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ՝ պարզելու իրականությունը: Վերջինս նախ հրաժարվեց որեւէ կերպ արձագանքել մամուլի հրապարակումներին, ապա փաստեց. «Չի եղել նման միջադեպ, եղել է աշխատանքային չհասկացվածություն ընդամենը, որը կարճ ժամանակ անց հարթվել է: Այսքանը, շնորհակալ եմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: