Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական գործընթացը «հրաշք» է համարել
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Թուրքական Anadolu-ի հետ զրույցում Անկարայում ԱՄՆ դեսպանը շեշտել է, թե ԱՄՆ-ը գոհունակություն է հայտնել Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Դեսպանի խոսքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը «հրաշք» զարգացում է։
Նա ընդգծել է, որ սկզբում Մոսկվայում, այնուհետ Վիեննայում տեղի ունենալիք հանդիպումները ուրախացնում են ԱՄՆ-ին, իսկ երկու երկրների միջեւ ուղիղ թռիչքների սկսումը կարեւոր նշան է։