Սրտի կաթվածից հետո Քրիստիան Էրիկսենն առաջին հանդիպումն է անցկացրել
«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով վերադարձել է ֆուտբոլ Եվրոպայի առաջնությունում սրտի կաթվածից հետո, ընկերական հանդիպման է մասնակցել։ Դանիացի կիսապաշտպանը գոլային փոխանցում է կատարել «Սաութենդ Յունայթեդի» դեմ ստուգողական խաղում:
Էրիկսենը խաղադաշտում անցկացրել է 60 րոպե։ Խաղն ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ Բրենտֆորդի։
Հիշեցնենք՝ Էրիկսենը խաղադաշտ դուրս չի եկել ֆինների դեմ Եվրո-2020-ի խաղից հետո, որի ժամանակ սրտի կաթված էր ստացել։ Ֆուտբոլիստը ստիպված էր հեռանալ Միլանի «Ինտերից», քանի որ Իտալիայում կանոնակարգի համաձայն արգելված է խաղալ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորով։ Հունվարի վերջին դանիացին պայմանագիր է կնքել «Բրենտֆորդի» հետ։