Զարուհի Բաբայանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ
Երգչուհի Զարուհի Բաբայանն ինստագրամյան էջում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
«Ժամանակները փոխվել են, կյանքի ընթացքը եւ արագությունը՝ նույնպես։ Ոմանք համակերպվում են, որոշները՝ ոչ։ Մի բան, սակայն, մնում է նույնը։ Պիտի հասցնես սիրել։
Շատ սիրել։ Այլապես կկորսվես այս կյանքի կարուսելի մեջ եւ չես նկատի՝ ինչպես թռավ ժամանակը, իսկ դու չհասցրեցիր ամենակարեւորը»,- մեկնաբանություններում գրել է նա։