Ռոնալդուն և Ռանգնիկը դժգոհ են միմյանցից
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լարված հարաբերությունների մեջ է մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ։ Այս մասին գրում է As-ը:
Պորտուգալացին կարծում է, որ մարզիչը բավարար մակարդակ չունի «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու համար։ Նա քննադատում է Ռալֆի մեթոդները։
Իր հերթին Ռանգնիկը դժգոհ է Կրիշտիանուի խաղից։ Բայց մարզիչը չունի խաղացողների աջակցությունը: Ռոնալդուն 2022 թվականին դեռևս գոլ չի գրանցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Նա 6 անընդմեջ գոլազուրկ խաղ է անցկացրել: