Մակրոնը Պուտինին կոչ է արել չճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել չճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը: Այս մասին հայտնում է CNN-ը։
«Մենք պահպանում ենք զգոնությունը և խնդրում ենք Պուտինին չկատարել Պետական դումայի խնդրանքը», – հայտարարել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդվում է ՝ Պուտինը Մակրոնին պատասխանել է, որ ինքը դեռ հավանություն չի տվել Պետդումայի նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանության են արժանացրել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակրոնն ու Պուտինը խոսել էին Ուկրաինայի մասին։ Հեռախոսազրույցը տևել է ավելի քան մեկուկես ժամ և նախորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին:
Հաղորդվում էր նաև, որ Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահները քննարկել են Ուկրաինայի անվտանգության հետ կապված իրավիճակը, ինչպես նաև նորմանդական ձևաչափի և եռակողմ կոնտակտային խմբի բանակցությունների շրջանակներում խաղաղ գործընթացի ակտիվացման ուղիները: