Բայդենը հանդես կգա Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը հանդես կգա նոր հայտարարությամբ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և այդ թեմայով ՌԴ-ի հետ դիվանագիտական շփումների շարունակման վերաբերյալ, հայտարարել է Սպիտակ տունը:
Պետության ղեկավարի նորացված գրաֆիկի համաձայն՝ այսօրվա դրությամբ, որը հրապարակվել է ամերիկյան վարչակազմի կողմից, ելույթը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով 15:30-ին (Երևանի ժամանակով 00:00-ին):
«Նախագահը հանդես կգա հակիրճ ելույթով՝ ներկայացնելով Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ նորացված տեղեկատվությունը։
Նա կրկին կհայտարարի, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին բաց է մնում բարձր մակարդակի դիվանագիտական շփումները շարունակելու համար՝ հենվելով բազմաթիվ դիվանագիտական հնարավորությունների վրա, որոնք մենք, ինչպես նաև մեր դաշնակիցներն ու գործընկերները վերջին ամիսների ընթացքում առաջարկել են Ռուսաստանին»,- հայտնել են Սպիտակ տանը: