Բլինքենն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Փետրվարի 15-ին ամերիկյան նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև:
«Մեր կողմից ընդգծվել է համատեղ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես այդ մասին պայմանավորվել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցում ՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին փոխանցված առաջարկների համատեքստում»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Լավրովը հատուկ ընդգծել է Վաշինգտոնի և նրա մերձավոր դաշնակիցների կողմից հրահրվող ագրեսիվ հռետորաբանության անթույլատրելիությունը՝ Ռուսաստանի կողմից առաջադրված հարցերի ողջ համալիրի շուրջ պրագմատիկ երկխոսության կոչ անելով ՝ շեշտը դնելով անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա»:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարբեր մակարդակներում նախատեսվող շփումների ժամանակացույցը։