«Ռոման» չի երկարաձգի Մխիթարյանի հետ պայմանագիրը
«Ռոման» չի երկարաձգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը, չնայած նրան, որ «Սասուոլոյի» հետ խաղից հետո Մոուրինյուն ասել էր, որ նա թիմի ամենաառանցքային խաղացողներից մեկն է, գրում է Calciomercato-ն։ Այսպիսով, Մխիթարյանն ամռանը կդառնա ազատ գործակալ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական և ռուսական մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Միլանը», «Ինտերը», «Կրասնոդարն» ու Մոսկվայի «Սպարտակը»։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։