Լիզ Թրաս. Ռուսաստանը ներխուժման դեպքում «Ուկրաինայում կանգ չի առնի»
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կարծում է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «շատ վտանգավոր պահ կլինի» ամբողջ աշխարհի համար եւ կարող է խթանել այնպիսի ագրեսորների, ինչպիսին են Չինաստանն ու Իրանը։
«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, դա երկարատեւ հակամարտության տեսանկյունից կհանգեցնի լուրջ վնասների, անվտանգության խախտման Եվրոպայում՝ ավելի լայն իմաստով։ Բացի այդ, աշխարհի մյուս ագրեսորները դա իրենց հավակնություններն ընդլայնելու հնարավորություն կհամարեն։ Սա շատ վտանգավոր պահ է աշխարհի համար»,- Sky News-ին ասել է Թրասը։
Նա ավելացրել է, որ Մեծ Բրիտանիան ներկայում բանակցություններ է վարում Իրանի հետ, իսկ Չինաստանն ուժեղացրել է Թայվանի նկատմամբ «տնտեսական հարկադրանքը եւ ավելացրել թռիչքները»։ «Մենք չենք կարողանում հասկացնել, որ ագրեսիան հատուցվում է»,- ավելացրել է նա։
Թրասը նաեւ կարծում է, որ Ռուսաստանը, ներխուժման դեպքում, «Ուկրաինայում կանգ չի առնի»։