ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2022 թ. մայիսին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2022 թ. մայիսին Ղրղզստանում: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակիլբեկ Ժապարովը:
«ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մեր հանրապետությունում ընթացիկ տարվա մայիսին»,- նշել է նա:
Ժապարովի խոսքով՝ ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա Իսիկ Կուլ լճի ափին: