Իրանի և Պակիստանի միջև համագործակցության ընդլայնումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար. գեներալ Քամար Ջավեդ Բաջվա
Իրանի և Պակիստանի միջև համագործակցության ընդլայնումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Այս մասին հայտարարել է Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Քամար Ջավեդ Բաջվան Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Mehr-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է աշխարհառազմավարական իրավիճակը, մասնավորապես՝ տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը եւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը։
Պակիստանի բանակի հրամանատարն ասել է, որ երկու եղբայրական հարեւանների միջեւ համագործակցության ընդլայնումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար: Նա երկու երկրների սահմանն անվանել է խաղաղության եւ բարեկամության սահման եւ ընդգծել հավաքական ջանքերի անհրաժեշտությունը երկու երկրների սահմաններում սադրանքները կանխելու համար։