Զարեհ Սինանյանն այցելել է Վալանսի նորաբաց Գևորգ Արապյան վարժարան
Լիոն կատարած այցի առաջին օրը Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Վալանսի երգի և պարի ակադեմիա այցով։ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ակադեմիայի հիմնադիրներ տեր և տիկին Մարգարյանների և տնօրեն Լևոն Չատիկյանի հետ։
Ակադեմիայում ուսանում է 160 աշակերտներ։ Գլխավոր հանձնակատարը շրջել է ակադեմիայում, ներկա գտնվել սաների համերգային ծրագրին։
Այնուհետև Զարեհ Սինանյանն այցելել է Վալանսի նորաբաց Գևորգ Արապյան վարժարան, որն ունի 200-ից ավելի հայ աշակերտ։
Դպրոցը հիմնվել է կրթության ժամանակակից մոտեցումների բոլոր չափանիշներին համապատասխան։ Դպրոցի հիմնադիրն է Վալանսի ֆրանս-հայկական մշակույթի կետրոնի համանախագահ Անտրէ Հացպանեանը։
«Չորս տարի առաջ սկսեցինք դպրոցի կառուցումը, և ինքս ինձ խոստացել եմ, որ առաջիկա երեք տարիներին ամբողջությամբ պետք է ավարտենք այն»,- նշել է դպրոցի հիմնադիրը։
Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ Սփյուռքը հայկական է մնում այսպիսի նվիրյալների շնորհիվ։