Սա կատակ չէ. Տապանաքար i-phone Ուֆայում
Սա կատակ չէ: 2018 թվականին Ուֆայում հայտնվել է գերեզմանաքար՝ i-phone 6-ի տեսքով:
Քարը՝ մարդու հասակի, կրկնում է իսկական i-phone 6 հեռախոսի բոլոր բաղադրիչները՝ լոգոն, տեսախցիկը, միացման անջատման կոճակները և այլն:
Տեղի բնակիչը պատահական է հանդիպել նման գերեզմանաքարի, երբ գնացել էր իր հանգուցյալ ծնողների գերեզմանին այցելելու:
«Ես սկզբում ոչինչ չէի հասկացել, թվում էր, հալյուցինացիա ունեմ, կամ գժվել եմ, բայց փաստորեն սա իրականություն է», — ասել է տղամարդը:
Պարզվել է, որ գերեզմանաքարը պատկանում է երիտասարդ աղջկա, ով հուղարկավորվել է 2016 թվականին: Նման տապանաքար որոշել են տեղադրել աղջկա ծնողները: Նրա մտերիմները պատմել են, որ մահացած աղջիկը աշխատելիս է եղել i-phone հեռախոսների վաճառքի կետում, զբաղվել է հեռախոսների վերանորոգմամբ: Նման տապանանքարը արժեցել է 100 000 ռուբլի:
2016 թվականի օգոստոս ամսին ռուսական մի ԶԼՄ հաղորդում էր, որ մի ընկերություն, ով տրամադրում էր մահվան ծիսակարգային ծառայություններ, արտադրել էր iphone 4 տապանաքարեր, սակայն լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանզի էկրանին տեղադրվել էր Ֆաինա Ռանեվսկայա և Ռոստիսլավ Պլյատի մասնակցությամբ «Дальше – тишина» ներկայացման լուսանկարը:
Տեսանյութը՝ այստեղ: