Պեկին-2022․ Շվեյցարիան նվաճեց 5-րդ ոսկե մեդալը և առաջ անցավ Ռուսաստանից
Շվեյցարացի լեռնադահուկորդուհի Կորին Զուտերը նվաճեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը արագընթաց վայրէջքում։ Արծաթե մեդալները նվաճեցին Իտալիայի ներկայացուցիչներ Սոֆյա Գոջան ու Նադյա Դելագոն։
Ընդհանուր մեդալային հաշվարկում Շվեյցարիան 5 ոսկե եւ 5 բրոնզե մեդալներով բարձրացավ 8-րդ տեղ՝ առաջ անցնելով Ռուսաստանից՝ 4 ոսկե, 6 արծաթե, 8 բրոնզե մեդալ։
Պեկին-2022․ Լեռնադահուկային սպորտ, կանայք, արագընթաց վայրէջք
Կորին Զուտեր (Շվեյցարիա)՝ 1.31,87
Սոֆյա Գոջա (Իտալիա)՝ +0,16
Նադյա Դելագո (Իտալիա)՝ +0,57
Տեսանյութը՝ այստեղ: