Բայդենն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Նախագահ Ջո Բայդենը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ իրենց վերջին դիվանագիտական շփումները։
Սպիտակ տունը հաղորդում է, որ «նրանք նաեւ վերանայել են զսպման դիվանագիտական ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական ուժի կուտակման, եւ հաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Առաջնորդները քննարկել են ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում պաշտպանական դիրքը ամրապնդելու ջանքերը եւ ընդգծել դաշնակիցների ու գործընկերների միջեւ մշտական սերտ համակարգումը, ներառյալ Ռուսաստանի դեմ ծանր պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամությունը, եթե «նա որոշի շարունակել իր ռազմական էսկալացիան»: