Ջոնսոնը կոչ է արել բոլոր երկրներին երկխոսել ՌԴ-ի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կանխելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել բոլոր երկրներին երկխոսել Ռուսաստանի Դաշնության հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կանխելու համար։ Այս մասին վարչապետը երկուշաբթի օրը գրել է Twitter-ի իր էջում։
«Մենք անդունդի եզրին ենք, սակայն ՌԴ նախագահ [Վլադիմիր] Պուտինը դեռ ժամանակ ունի՝ եզրից ետ քայլ անելու: Մենք բոլորին կոչ ենք անում մասնակցել երկխոսությանը և կոչով դիմել Ռուսաստանի կառավարությանը՝ թույլ չտալ այնպիսի սխալներ, որոնք աղետալի հետևանքներ կունենան Ռուսաստանի համար»,- հայտարարել է նա։