Ավրաամ Ռուսոյին մի քանի ժամ պահել են ամերիկյան օդանավակայանում
Էստրադային երգիչ Ավրաամ Ռուսոյին մի քանի ժամ պահել են Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում, հայտնում է Starhit-ը։
Պատճառն ԱՄՆ քաղաքացու անձնագիրը կորցնելն էր։ Արտիստը մեկնաբանել է իրավիճակը։ Նա նշել է, որ մեկնելիս սահմանին ներկայացրել է երկու անձնագրերն էլ։ Ավելի ուշ փաստաթուղթն ընկել էր օդանավում՝ նստատեղերի արանքում։ Արդյունքում Ռուսոյի անձնագիրը վերադարձրել են։
«Այդ գործությունների արդյունքում ես երկու ժամ կորցրի, բայց կարեւորն արդյունքն է։ Առանց անձնագրի խնդիրներ կլինեին։ Վաղը ես պլանային ուլտրաձայնային հետազոտության եմ գնում բարդ վիրահատությունից առաջ, հետո կրկին տուն՝ Մոսկվա եմ վերադառնում»,- ասել է արտիստը։