Հնդկաստանը հանել է կարանտինը օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Հնդկաստանի իշխանությունները փետրվարի 14-ից հանել են յոթօրյա կարանտինը օտարերկրյա զբոսաշրջիկների համար, որը պարտադիր մտցվում էր նրանց երկիր գալուն պես։ Այս մասին տեղեկացվում է կառավարության որոշման մեջ։
Այժմ հանրահայտ ծովափնյա երկիր մտնելու պահից յոթ օրվա ընթացքում զբոսաշրջիկները պարտավոր են իրենք հետեւել իրենց. կասկածելի ախտանշանների հայտնաբերման դեպքում նրանք կարանտինի մեջ են մտնելու։ Բացի այդ, չեղարկվում է Հնդկաստան այցելելու ութերորդ օրը ՊՇՌ կրկնակի թեստի հանձնման պարտադրանքը։
Որոշման համաձայն՝ 82 պետությունների քաղաքացիներ ազատվում են ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից, եթե պատվաստման վկայական ունեն, բայց Ռուսաստանը չի մտել այդ ցուցակ։
Տեղեկացվում է, որ Հնդկաստան մեկնելուց առաջ զբոսաշրջիկները պետք է գրանցվեն Air Suvidha պորտալում եւ թերթիկում լրացնեն անհրաժեշը բժկական փաստաթղթերը։ Բոլոր ճամփորդողներին նաեւ խորհուրդ է տրվում տեղակայել Aarogya Setu հավելվածը։