ՄՕԿ-ը կչեղարկի կանանց մենասահքի պարգևատրումը, եթե Կամիլա Վալիևան դառնա մեդալակիր
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի անցկացնի գեղասահքի կանանց մենասահքի պարգևատրման արարողությունը, եթե 15-ամյա ռուսաստանցի Կամիլա Վալիևան դառնա մեդալակիր, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը։
Կամիլա Վալիեւայի դոպինգ թեստի պատասխանը դեկտեմբերին եղել է դրական, սակայն Մարզական վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով մարզուհու տարիքը, թույլատրել է նրան շարունակել մասնակցությունը Պեկինի Խաղերին։
Վալիեւան Ռուսաստանի հավաքականի հետ նվաճել է Պեկինի Խաղերի չեմպիոնի տիտղոսը, սակայն պարգեւատրման արարողությունն այդպես էլ չանցկացվեց։