44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը
Ազգային ժողովում ընթանում է 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: Այն վարում է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հանձնաժողովի գործունեության ժամկետ է սահմանվել 6 ամիսը, որը կարող է երկարացվել եւս 6 ամսով:
Նշենք, որ 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին ՔՊ-ն հայտարարել էր դեռեւս 2021-ի հունիսին կայացած ընտրություններից անմիջապես հետո, սակայն այն ձեւավորվել է միայն հիմա:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին, ընդգծելով, որ «քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»: