Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 695 նոր դեպք. Մահացել է 20 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 695 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 407074 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2828454 վերջին մեկ օրում` 4245 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 21702 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1631-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 375612 անձ` վերջին մեկ օրում 2306 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 8186 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1574 է: