Արոտավայրերը լրիվ իրենց մոտ է, ամեն օր կրակոցներ ենք լսում. կյանքը՝ սահմանին
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ այցելել է սահմանամերձ Սոթք բնակավայր, ծանոթացել բնակիչների խնդիրներին:
«Արոտավայրերը լրիվ իրենց մոտ է, ամեն օր կրակոցներ ենք լսում, արդեն սովորական բան է, գործի տեղ չկա գյուղում»,-պատգամավորին ասաց գյուղացիներից մեկը:
Գեղամասար համայնքիվարչական ղեկավարն էլ ասաց, որ իրենք գտնվում են ուղիղ նշանառության տակ:
«Այ հենա թուրքը, մեջտեղի սարին երեւում է, սաղ իրանք են»,-ասաց նա:
Բնակիչների խոսքով` Նորաբակ, Կութ եւ մնացած գյուղերն արդեն սահմանամերձ են դարձել, Գեղարքունիքն էլ դարձել է Հայաստանի դարպասը: