Կիևը հանդիպում է խնդրել ՌԴ-ի և Վիեննայի փաստաթղթի բոլոր մասնակից երկրների հետ
Կիևը խնդրում է 48 ժամվա ընթացքում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի և Վիեննայի փաստաթղթի բոլոր մասնակից երկրների հետ՝ քննարկելու անվտանգության իրավիճակը։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 13-ին, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Ռուսաստանը չի պատասխանել Վիեննայի փաստաթղթի մեր խնդրանքին։ Մենք անում ենք հաջորդ քայլը. Ուկրաինան առաջիկա 48 ժամվա ընթացքում հանդիպում է հրավիրում Ռուսաստանի Դաշնության և բոլոր մասնակից պետությունների հետ՝ քննարկելու մեր սահմանի երկայնքով և ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ռուսական զորքերի ուժեղացման և տեղաշարժի հարցը»,- գրել է Կուլեբան Twitter-ում։
Նրա խոսքով՝ եթե Ռւսաստամը «լուրջ է վերաբերվում իր խոսքերին՝ ԵԱՀԿ տարածքում անվտանգության անբաժանելիության մասին», ապա պետք է կատարի ռազմական թափանցիկության իր պարտավորությունները՝ լարվածությունը նվազեցնելու և բոլոր մասնակից պետությունների անվտանգությունը ամրապնդելու համար։
Ավելի վաղ՝ փետրվարի 11-ին, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ Ուկրաինան 48 ժամվա ընթացքում սպասում է Ռուսաստանի պատասխանին, որը կպարունակի տեղեկատվություն ռազմական ակտիվության ոլորտների և սահմանին գտնվող զորքերի թվի մասին։
Նույն օրը ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրն ընդգծել է, որ Մոսկվան հարցում է ստացել Կիևից։ Նրա խոսքով, ռուսական կողմը ռուսական կողմը դա արդարացված չի համարում, քանի որ գործունեությունը արտասովոր չէ և հիմք չի տալիս 2011 թվականի Վիեննայի փաստաթղթով ռազմական վտանգի նվազեցման մեխանիզմ գործարկելու վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։
ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ ոչ մեկին չի սպառնում։ Ինչպես ընդգծել է ռուսական կողմը, նման մեղադրանքներն օգտագործվում են որպես պատրվակ՝ հնարավորինս շատ ՆԱՏՕ-ի զինտեխնիկա տեղակայելու Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ։