Մեկնարկել է Զելենսկու և Բայդենի հեռախոսազրույցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցը սկսվել է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։ Այս մասին հաղորդել է ուկրաինական «Сегодня» հրատարակությունը:
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի անվտանգության հետ կապված իրավիճակը և ապաէսկալացման ընթացիկ դիվանագիտական ջանքերը։
Հիշեցնենք, որ Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման ֆոնին քննարկել են անվտանգության հետ կապված իրավիճակը։ Նրանց բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ։ Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ հստակ հասկացրել է ռուս առաջնորդին, որ եթե ՌԴ-ն ներխուժի Ուկրաինա, ապա արագ և լուրջ կորուստներ կկրի ԱՄՆ-ի և դաշնակիցների գործողությունների շնորհիվ։