Հռոմի պապը հավատացյալներին առաջարկել է աղոթել Ուկրաինայում խաղաղության համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին առաջարկել է լռության մեջ աղոթել Ուկրաինայում խաղաղության համար՝ քաղաքական գործիչներին կոչ անելով բոլոր ջանքերը գործադրել դրան հասնելու համար:
Հունվարի վերջին Հռոմի պապը հայտարարել էր, որ անհանգստությամբ է հետևում Ուկրաինայի շուրջ լարվածության աճին և կոչ է արել հունվարի 26-ին աղոթքի օր անցկացնել խաղաղության համար:
Նա բազմիցս պատերազմն անվանել է խելագարություն, իսկ փետրվարի սկզբին հույս է հայտնել, որ «նորմանդական ձևաչափով» բանակցությունները հաջողություն կունենան: