Առաջիկա ժամերին Զելենսկին ու Բայդենը հեռախոսազրույց կունենան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկա ժամերին բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը:
«Հարգելի գործընկերներ, մոտակա ժամերին նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի անվտանգության հետ կապված իրավիճակը և ապաէսկալացման ընթացիկ դիվանագիտական ջանքերը»,- գրել է Նիկիֆորովը Facebook-ի իր էջում:
Բանակցությունների մեկնարկի ճշգրիտ ժամանակը Նիկիֆորովը չի նշել։
Հիշեցնենք, որ Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման ֆոնին քննարկել են անվտանգության հետ կապված իրավիճակը։ Նրանց բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ։ Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ հստակ հասկացրել է ռուս առաջնորդին, որ եթե ՌԴ-ն ներխուժի Ուկրաինա, ապա արագ և լուրջ կորուստներ կկրի ԱՄՆ-ի և դաշնակիցների գործողությունների շնորհիվ։