ԱՄՆ-ից Ուկրաինա է ժամանել ռազմամթերք տեղափոխող ևս երկու ինքնաթիռ
Ուկրաինա է ժամանել ևս երկու ինքնաթիռ ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ՝ 200 մլն դոլարի չափով փաթեթի շրջանակներում, հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հինգշաբթի երեկոյան հայտնել էր, որ ԱՄՆ-ից Ուկրաինա է ժամանել ևս 130 տոննա պաշտպանական զենք։
Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ եվրոպական մի շարք երկրներ, որոնք դեռ ռազմական աջակցություն չեն ցուցաբերել Ուկրաինային, այժմ դիտարկում են նման որոշումներ։