Գերմանիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Շտայնմայերը
Գերմանիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է DW-ն:
Փետրվարի 13-ին նրա թեկնածության օգտին քվեարկել է Դաշնային ժողովի անդամների ճնշող մեծամասնությունը։
Ինչպես և սպասվում էր, 66-ամյա Շտայնմայերը հաղթանակ է տարել արդեն առաջին փուլում, նրան աջակցում էին Գերմանիայի կառավարության կոալիցիայի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, 90/Կանաչների միությունը և Ազատ դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաեւ ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքը:
Բացի Շտայնմայերից, ընտրություններին մասնակցել են ևս երեք թեկնածուներ՝ բժիշկ Գերհարդ Տրաբերտը, որին առաջադրել Է Ձախ կուսակցությունը (նա ստացել է 96 ձայն), տնտեսագետ Մաքս Օտտենև աստղաֆիզիկոս Շտեֆանի Գեբաուերը (58 ձայն):