«Սկի նորմալ նկար չունի»․Քանյե Ուեսթը կրկին սպառնում է Քիմ Քարդաշյանի ընկերոջը
Ռեփեր Քանյե Ուեսթը շարունակում է անհանգստացնել նախկին կնոջը՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ու նրա նոր սիրեցյալ, դերասան Փիթ Դևիդսոնին։ Ռեփերը մեկ անգամ չէ, որ հարձակումներ է գործել դերասանի ուղղությամբ և չի ծրագրում կանգ առնել։ Ուեսթը մի քանի անգամ սպառնացել է Փիթին, ապա լուրեր է տարածել, որ Փիթը ՁԻԱՀ-ով հիվանդ է։ Իսկ նոր գրառման մեջ Քանյեն ոչ միայն սպառնում է Քիմի ընկերոջը, այլև Փիթին անվանում է «Skete»(գռռեհիկ ժարգոնային բառ)։
Նոր գրառման մեջ Քանյեն հրապարակել է «Marvel»-ի ֆիլմերի աֆիշների նմանությամբ նկար, որի մի կողմում ինքն ու իր ընկերներն են, իսկ մյուսում՝ Փիթ Դեվիդսոնը, Քիմը, Բիլլի Այլիշը, Թեյլոր Սվիֆտը՝ մարդիկ, որոնց հետ ռեփերը խնդիրներ ունի։
«Ամբողջ ինտերնետում «Skete»-ից գոնե մի նորմալ նկար չկա», - վերնագրել է Քանյեն նկարը։
Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Քանյե Ուեսթը պարբերաբար հրապարակումներ է կատարում «Ինստագրամի» իր էջում, ապա ջնջում դրանք։
Քանյեն և Քիմը ամուսնացել են է 2014 թվականին, բաժանման գործընթացը սկսել 2021-ի հունվարից։ Նրանք չորս երեխա ունեն՝ 8-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնտը, 3 տարեկան Չիկագոն և 3 տարեկան Փսալմը։
Քիմ Քարդաշյանը խոսել է Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառների մասին
Քանյեից առաջ Քիմը երկու անգամ ամուսնացած է եղել։ 2000թ․-ին` 19 տարեկանում, նա ամուսնացել է 29-ամյա երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նրանք բաժանվել են 2004թ․-ին։
2011թ․-ին Քիմն ամուսնացավ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, նրանց ամուսնությունը 72 օր տևեց։ Իսկ Քանյե Ուեսթը 2006-2008 թթ․ նշանված է եղել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram