Դևիդ Բեքհեմ՝ ֆուտբոլային աստղից մինչև տնային տնտեսուհի (լուսանկարներ)
Դևիդ Բեքհեմը խոստովանել է, որ Իտալիայում անցել է պրոֆեսիոնալ խոհարարի դասընթացներ, որպեսզի կարողանա ընտանիքի համար ընթրիք պատրաստել:
Ֆուտբոլի 38-ամյա աստղը 6 ամիս սովորել է խոհարարություն՝ միաժամանակ խաղալով Միլանում: «Ես սովորել եմ պատրաստել իսկական ռագու և պաստա»,- պատմել է ֆուտբոլիստը:
«Ես սիրում եմ պատրաստել. Դա ինձ հանգստացնում է: Բացի այդ երեխաներիս դա շատ է դուր գալիս, հատկապես երբ ես պատրաստում եմ միլանյան ռիզոտտո»,- հպարտությամբ անկեղծացել է Բեքհեմը:
Times-ին տված հարցազրույցում Բեքհեմը պատմել է, թե ինչպես է դասավորվել իր կյանքը մեծ սպորտից հեռանալուց հետո: Նա պատմել է, որ նախաճաշ է պատրաստում ընտանիքի համար, ապա երեխաներին տանում դպրոց:
«Այնուհետև ես Հարփերին տանում եմ մանկապարտեզ: Օրվա երկրորդ կեսին երեխաներին վերցնում եմ դպրոցից և միասին գնում ենք ֆուտբոլ կամ կրիկետ խաղալու»: