Աննա Դովլաթյանը Կրիշտիանու Ռոնալդուի հետ արխիվային լուսանկար է հրապարակել
Դերասանուհի Աննա Դովլաթյանը հետեւորդների հետ կիսվել է արխիվային լուսանկարով, որում պատկերված է ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն արվել է 2008 թվականին։ «Երեւի քչերը գիտեն, որ ես ֆուտբոլի մեծ երկրպագու էի, ո՞վ է հիշում 2008թ.-ի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը։ Ընկերներիս մեջ շատ ֆուտբոլասերներ կա՞ն», - մեկնաբանություններում հետեւորդներին է դիմել Աննան։