Վիեննայում հազարավոր մարդիկ բողոքում են COVID-19-ի պարտադիր պատվաստումների դեմ
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վիեննայի փողոցներ՝ բողոքելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով իշխանությունների սահմանափակող միջոցառումների և պարտադիր պատվաստումների դեմ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
«Մեգա ցույցը» սկսվել է Հելդենպլաց հրապարակից, որտեղից ցուցարարները շարժվել են գլխավոր Ռինգշտրաս փողոցով՝ շրջափակելով քաղաքի կենտրոնը։ Փողոցում երթևեկությունը մասամբ սահմանափակվել է։
Փետրվարի 5-ից Ավստրիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր օրենքը։ Օրենքը վերաբերում է Ավստրիայում գրանցված 18 տարեկանից բարձր բոլոր անձանց: Մարտի 15-ից այս պարտավորության կատարմանը կհետևի ոստիկանությունը, տարվա ընթացքում առավելագույն տուգանքը կարող է կազմել մինչեւ 3,6 հազար եվրո։
Ավստրիայում սա առաջին զանգվածային բողոքը չէ սահմանափակող միջոցառումների և պարտադիր պատվաստումների դեմ։ Վիեննայի բնակիչները գրեթե ամեն շաբաթ օրը դուրս են գալիս բողոքի ցույցերը, որոնք, բացառությամբ մի քանի ձերբակալությունների, հիմնականում խաղաղ են ընթանում։