Կարապետյան-Սենեկալ զույգը հաղթահարեց Պեկին-2022-ի որակավորման փուլը
16 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքում։
Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հիանալի ելույթ ունեցան Պեկին-2022-ի ռիթմիկ պարերի կարճ ծրագրում և մրցավարների կողմից գնահատվեցին 65. 87 միավորով։ Թինան ու Սիմոնը հաղթահարեցին որակավորման փուլն ու հանդես կգան ազատ ծրագրում։
23 պարային զույգերից որակավորման փուլը հաղթահարել է 20 զույգ․ Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են 19-րդ տեղը։
Նրանց հաջորդ մեկնարկը փետրվարի 14-ին է։
Պարտադիր ծրագրից հետո առաջին հորիզոնականով եզրափակչի ուղեգիր նվաճեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյմոն Սիզերոնը, ովքեր 0,8 միավորով գերազանցեցին իրենց իսկ սահմանած համաշխարհային ռեկորդը՝ 90,83։ Հաղորդում է ArmSport. am-ը։