Բելառուս և ռուս զինվորականները շաբաթ օրը կմշակեն Բելառուսում ընթացող «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունների ժամանակ պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ոչնչացման առաջադրանքները
Բելառուս և ռուս զինվորականները շաբաթ օրը կմշակեն Բելառուսում ընթացող «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունների ժամանակ պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ոչնչացման առաջադրանքները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի մեքենայացված բրիգադի ստորաբաժանումներն այսօր շարունակում են Գոժսկի զորավարժարանում պաշտպանական մարտի վարման հարցերի մշակումը։ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օդադեսանտային զորքերի դեսանտային հարձակման բրիգադի ստորաբաժանումներն իրականացնում են պայմանական հակառակորդի դիվերսիոն եւ հետախուզական խմբերի ոչնչացման խնդիրները»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաեւ, որ զորավարժությունների շրջանակներում «Բարանովիչ» տեղանքի տարածքում Բելառուսի զինված ուժերի մեքենայացված ստորաբաժանումները եւ ՌԴ ԶՈւ ծովային հետեւակայինները մարտական գործողություններ են անցկացնում մանեւրային պաշտպանության սահմաններին, իրականացվում է զորքերի [պայմանական] թշնամու օդային հարձակումներից պաշտպանություն»։
Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում նշել են, որ «Լունինեց» տեղանքի տարածքում աջակցում են ՌԴ ռազմատիեզերական ուժերի գրոհային ինքնաթիռներն աջակցություն են ցուցաբերում պաշտպանվող ուժերին։