Էշլի Գրեմն առաջին անգամ կիսվել է նորածին որդիների լուսանկարով եւ հրապարակել է նրանց անունները
Հունվարին պլյուս սայզ մոդել Էշլի Գրեմը եւ նրա ամուսինը՝ Ջասթին Էրվինն երկվորյակ են ունեցել։
Էշլի Գրեմը վերջապես երկրպագուներին ցույց է տվել նորածինների առաջին լուսանկարները եւ հրապարակել է նրանց անունները՝ Մալախի եւ Ռոման։
Իմ տղաները եղել են լավագույն ուսուցիչները եւ ամենամեծ հիշեցումը, որ ես կարող եմ հաղթահարել դժվարությունները: Դա դժվար էր, բայց հաստատ արժեր։ Մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ, որ երեք երեխա ունեմ», - գրել է մոդելը։
Հետեւորդները հիացել են նոր հրապարակմամբ։ Մեկնաբանություններում նրանք շնորհավորել են աստղին:
Էշլի Գրեմը եւ Ջասթին Էրվինը միասին են ավելի քան տասը տարի։ 2020-ին զույգը որդի է ունեցել։ Նրան տվել են Իսահակ անունը։