Իսպանիայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում տարհանել Կիևում իրենց դեսպանատան աշխատակիցներին
Իսպանիայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում տարհանել Կիևում իրենց դեսպանատան աշխատակիցներին, սակայն դեռ չեն դիմել այդ քայլին։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին շաբաթ օրը հայտնել են թագավորության արտաքին գործերի նախարարությունից։
«Մենք վերլուծում ենք իրավիճակը ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում մեր գործընկերների եւ դաշնակիցների հետ շփումներում,- նշել են գերատեսչությունում:- Մենք տարհանման մեխանիզմ ունենք՝ անհրաժեշտության դեպքում գործարկելու համար»։ «Բազմաթիվ այլ երկրներ, այդ թվում՝ ԵՄ-ից եւ ՆԱՏՕ-ից, որոշել են առայժմ ոչինչ չփոխել»,- հավելել են նախարարությունից։
Ավելի վաղ Ուկրաինայում տարբեր պետությունների դեսպանատներ հայտնեցին իրենց աշխատակիցներին երկրից տարհանելու մասին կամ այն մասին, որ դիտարկում են նման հնարավորությունը։ Պետության այս գործողությունները կապում են Ուկրաինայում իրավիճակի սրման հետ։