Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել գերմանացիներին լքել Ուկրաինան
Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել գերմանացիներին լքել Ուկրաինան, եթե այնտեղ մնալն անհրաժեշտություն չէ, ասվում է գերատեսչության կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե գտնվում եք Ուկրաինայում, ստուգեք՝ արդյոք ձեր ներկայությունը պարտադիր է։ Եթե ոչ, հնարավորինս շուտ հեռացեք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ մի շարք արեւմտյան երկրներ հայտնեցին Ուկրաինայից դիվանագիտական ներկայացուցչությունների եւ նրանց ընտանիքների տարհանման մասին։