Համասեռամոլների ակումբում կիսամերկ Ադելը պարել է պտտաձողի վրա
Երգչուհի Ադելը մասնակցել է Լոնդոնի Heaven բարում Gay's Porn Idol միջոցառմանը. նա պարել է պտտաձողի վրա եւ ընտրել մրցույթի հաղթողին:
Ադելը ընկերների հետ հանգստանում էր VIP-սրահում, սակայն ավելի ուշ որոշել է մասնակցել սթրիփ-մրցույթին եւ պարել էր պտտաձողի վրա։ Այդ ընթացքում երգչուհու պիջակի կոճակը պոկվել է, սակայն Ադելը շարունակել է զվարճանալ միայն կրծկալով։
Նա ձայնակցել է Ջերի Հոլիուելի It's Raining Men հիթին եւ նույնիսկ բեմ է դուրս եկել, որպեսզի զրուցի դրագ-քվին Շերիլ Քոուլի հետ։ Նա ամեն կերպ քաջալերել Ադելին եւ առաջարկել է ընտրել մրցույթի հաղթողին։ Երգչուհին նախապատվությունը տվել է կողքին կանգնած աղջկան, որի հագին միայն վարտիք է եղել։
Տեսանյութը՝ այստեղ: