Պեկին-2022․ Նորվեգիան նվաճեց 7-րդ ոսկե մեդալը եւ հավասարվեց առաջատար Գերմանիային
Նորվեգիան 7-րդ ոսկե մեդալը նվաճեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
Բիաթլոնի տղամարդկանց 10 կմ արագավազքում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Յոհաննես Բյոն։ Երկրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Կենտեն Ֆիյոն Մայեն։ Եռյակը եզրափակեց նորվեգացի Տարիեյ Բյոն։
28-ամյա Յոհաննես Բյոն դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն։ Պեկինում նա հաղթել էր նաեւ խառը փոխանցավազքում։ Եվս մեկ ոսկե մեդալ Բյոն անհատական մրցավազքում նվաճել էր 2018թ․ Խաղերում։
Նորվեգիան 7 ոսկե, 3 արծաթե եւ 6 բրոնզե մեդալով երկրորդն է մեդալային հաշվարկում։ Առաջատարը Գերմանիան է՝ 7 ոսկե, 4 արծաթե մեդալ։
Պեկին-2022․ Բիաթլոն, տղամարդիկ, արագավազք, 10 կմ
Յոհաննես Բյո (Նորվեգիա)՝ 24.00,04 (1 վրիպում)
Կենտեն Ֆիյոն Մայե (Ֆրանսիա)՝ +25,5 (1 վրիպում)
Տարիեյ Բյո (Նորվեգիա)՝ +38,9 (1 վրիպում)
Տեսանյութը՝ այստեղ: