Քուվեյթի իշխանությունները կոչ են արել էմիրության քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը
Քուվեյթի ղեկավարությունը կոչ է անում էմիրության քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը եւ զերծ մնալ այդ երկիր մեկնելուց՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Համապատասխան հայտարարությունը շաբաթ օրը հրապարակվել է Քուվեյթի ԱԳՆ-ի թվիթերյան էջին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Քուվեյթ Պետության արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում այն քաղաքացիներին, որոնք ուղեւորություններ են նախատեսում Ուկրաինա, հետաձգել դրանք մինչեւ ավելի հարմար ժամանակ։ Բացի այդ, նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին, ովքեր գտնվում են այդ երկրում, լքել այն՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ընդգծվում է տեքստում։
Ավելի վաղ մի շարք պետություններ, որոնց դեսպանատները գտնվում են Ուկրաինայում, հայտնեցին իրենց աշխատակիցներին երկրից տարհանման մասին կամ այն մասին, որ դիտարկում են այդպիսի հնարավորությունը։ Պետության նման գործողությունները կապում են Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ։